Ադրբեջանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 4 124 դեպք, մահացել է 38 վարակված
Ադրբեջանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 4 124 դեպք, մահացել է 38 վարակված

Անցած օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 4 124 նոր դեպք, մահացել է 38 մարդ:

Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի տվյալներին:

Համավարակի տարածումից ի վեր Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 191 460 հաստատված դեպք, վարակից մահացել է 2 088 պացիենտ: