Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք և մահացել՝ 8 մարդ: Վերջին 24 ժամում երկրում վարակից ապաքինվել է 364 պացիենտ: Այս պահի դրությամբ հիվանդանոցներում բուժում է ստանում 8031 մարդ:
Ընդհանուր, վարակի տարածումից մինչ օրս, Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 18 684 մարդու մոտ, զոհվել է 228 մարդ, ապաքինվել՝ 10 425 պացիենտ: