Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 542 նոր դեպք և մահացել՝ 9 մարդ
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 542 նոր դեպք և մահացել՝ 9 մարդ: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
Հուլիսի 8-ի տվյալներով, Ադրբեջանում արձանագրված է կորոնավիրուսի 21 916 դեպք, մահացել է 274 մարդ, վարակից ապաքինվել է 13 100 մարդ: