Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 4219 նոր դեպք, մահացել է 38 պացիենտ
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 4219 նոր դեպք, մահացել է 38 պացիենտ

Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 4219 նոր դեպք, մահացել է 38 պացիենտ:

Տեղեկությունը տարածում է երկրի օպերատիվ շտաբը:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 3562 վարակակիր: Այս փուլում երկրի մասշտաբով բուժում է ստանում 60 470 կորոնավարակակիր:

Համավարակի տարածումից մինչ օրս Ադրբեջանում արձանագրված է կորոնավիրուսի 162 774 դեպք, այդ թվում, վարակից զոհվել է 1793 մարդ: