Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3 942 նոր դեպք, մահացել է 37 մարդ
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3 942 նոր դեպք, մահացել է 37 մարդ: Տեղեկությունը տարածում է երկրի օպերատիվ շտաբը:
Այս պահի դրությամբ երկրի մասշտաբով բուժումը շարունակում է 48 912 կորոնավարակակիր:
Համավարակի տարածումից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշված 129 544 մարդու մոտ, մահացել է 1 470 պացիենտ: