Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ

Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ:

Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը:

Հոկտեմբերի 10-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 41 752 մարդու մոտ, զոհվել է 608 պացիենտ, ապաքինվել՝ 39 235 վարակակիր:

Այս պահի դրությամբ երկրի մասշտաբով բուժում շարունակում է 1909 վարակակիր: