Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, մահացել է 4 վարակակիր
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, ապաքինվել է 236, մահացել՝ 4 վարակակիր:
Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
Ընդհանուր, Ադրբեջանում արձանագրված է կորոնավիրուսի 231 509 դեպք, նրանցից 225 914 պացիենտ ապաքինվել է, մահացել՝ 3 167-ը: Այս պահի դրությամբ երկրի մասշտանով բուժումը շարունակում է 2 428 վարակիր:
Վերջին մեկ օրում Ադրբեջանում կատարվել է կորոնավիրուսի 7 298 թեստ, համավարակի տարածումից մինչ օրս՝ 247 090: