Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 144 նոր դեպք
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 144 նոր դեպք, վարակի հետևանքով մահացել է մեկ մարդ:
Տեղեկությունը տարածում է երկրի օպերատիվ շտաբը:
Վարակի տարածումից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 40 453 մարդու մոտ, մահացել է 594 վարակակիր: