Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, վարակից մահացել է երեք մարդ
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք և վարակից մահացել է երեք մարդ: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
Այս պահի դրությամբ երկրի մասշտաբով բուժում է ստանում 2 905 կորոնավարակակիր:
Փետրվարի 6-ի տվյալներով, Ադրբեջանում կորոնավիրուսի 231 022 դեպք է հաստատված, զոհված է 3 156 մարդ: