Ադրբեջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք
Ադրբեջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում կորոնավիրուսը հաստատվել է 33 մարդու մոտ, մահացել է մեկ պացիենտ,- հայտնում են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Ըստ նրանց, 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 23 պացիենտ:

Ներկայումս կլինիկայում մնում է 494 մարդ: Նրանցից 17-ի առողջական վիճակը ծանր է:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում համաճարակի սկզբից մինչև ապրիլի 27-ը վարակվել է 1678 մարդ, մահացել է 22 մարդ, իսկ 1162 հիվանդ ապաքինվել է:

Ադրբեջանում համաճարակի ընթացքում անցկացվել է ավելի քան 128 հազար թեստավորում: