Ադրբեջանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1 904 դեպք, մահացել է 29 վարակված
Ադրբեջանում մեկ գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 904 նոր դեպք, ապաքինվել է 1833 պացիենտ, մահացածների թիվն ավելացել է 29-ով։
Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա։ Նոյեմբերի 23-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 27 690 է։
Համավարակի սկզբից Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 576 703 դեպք, որից 541 327 հիվանդ ապաքինվել է, 7 686-ը՝ մահացել։