Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 799 նոր դեպք, մահացել է 26 պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 799 նոր դեպք, մահացել է 26 պացիենտ

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 799 նոր դեպք, 2 383 վարակակիր ապաքինվել է, 26-ը՝ մահացել:

Այս մասին տեղեկություն է տարածում ադրբեջանական մամուլը:

Ադրբեջանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի թեստավորում է անցել 9 364 մարդ: Ընդհանուր վարակը բացահայտելու համար արվել է 223 993 թեստ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 222 200 դեպք, այդ թվում ապաքինվել է 201 596 պացիենտ, մահացել՝ 2 818 վարակակիր: