Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 579 նոր դեպք, մահացել է 15 պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 579 նոր դեպք, ապաքինվել է 1 276 վարակակիր, մահացել՝ 15-ը:
Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 225 346 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 210 798 պացիենտ, մահացել՝ 2 941 վարակակիր:
Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 7 898-ի: