Ադրբեջանում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք և մահացել է 7 մարդ
Ադրբեջանում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք և մահացել է 7 մարդ: Վերջին մեկ օրում երկրում վարակից ապաքինվել է 517 պացիենտ:
Կորոնավիրուսի տարածումից մինչ օրս Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 369 դեպք, մահացել է 187 մարդ:
Երկրի առողջապահության նախարարության տարածած տվյալների համաձայն, Ադրբեջանի հիվանդանոցներում բուժում է ստանում 6818 վարակակիր: