Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 381 նոր դեպք
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 381 նոր դեպք, մահացել է 47 պացիենտ:
Տվյալները տարածում է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Բացի այդ, շտաբի փոխանցմամբ, Ադրբեջանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 3 658 պացիենտ: Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուսի 167 155 դեպք է հաստատվել, այդ թվում, ապաքինվել է 103 550 պացիենտ, մահացել՝ 1 840-ը:
Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 61 765: