Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 380 նոր դեպք, մահացել է 14 պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 380 նոր դեպք, ապաքինվել է 1 159 վարակակիր, մահացել է 14 պացիենտ:
Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 226 200 մարդու մոտ, նրանցից 213 279-ն ապաքինվել է, 2 971 վարակակիր՝ մահացել:
Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 9 950-ի: