Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 322 նոր դեպք, մահացել է 11 պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 322 նոր դեպք, ապաքինվել է 845 վարակակիր, մահացել է 11 պացիենտ:
Տվյալները տարածում է երկրի նախարարների կաբինետին կից գործող շտաբը:
Բացի այդ, վերջին 24 ժամում անցկացվել է 6 776 թեստ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 227 273 մարդու մոտ, նրանցից ապաքինվել է 215 268-ը, մահացել՝ 3 009-ը:
Վերջին տվյալներով, երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 8 996: