Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3 705 նոր դեպք, մահացել է 42 պացիենտ:
Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով նախարարների գրասեյակին կից գործող օպերատիվ շտաբը:
Բացի այդ, շտաբի փոխանցմամբ, երկրում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 4 210 պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 199 127 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 135 462 պացիենտ, մահացել՝ 2 175 վարակակիր:
Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 61 490: