Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, վարակից մահացել է 3 մարդ, ապաքինվել՝ 226-ը:
Համապատասխան տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը:
Երկրի մասշտաբով վերջին մեկ օրում անցկացվել է կորոնավիրուսի 7 260 թեստ: Վարակի արձանագրման նպատակով ընդհանուր անցկացվել է 2 485 483 թեստ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 231 840 մարդ: Վարակի հետևանքով զոհվել է 3 173 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 226 345: