Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ:

Համապատասխան տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, շտաբի փոխանցմամբ, վերջին 24 ժամում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 126 պացիենտ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 40 931 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 38 713 պացիենտ, մահացել՝ 600 վարակակիր: Երկրում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 1618 ակտիվ դեպք: