Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 101 նոր դեպք, մահացել է 37 պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 101 նոր դեպք, մահացել է 37 պացիենտ:
Տվյալները հրապարակում է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Երկրում վերջին մեկ օրում ապաքինվել է 4 209 պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 216 584 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 176 228 պացիենտ, մահացել է 2 575 վարակակիր:
Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 37 781: