Ադրբեջանում հայտարարում են, որ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանի տարբեր ուղղություններով Հայաստանի զինված ուժերի ինտենսիվ տեղաշարժեր են նկատվում, Հայաստանը հերքում է մեղադրանքները
Հայաստան-Ադրբեջան պայմանական սահմանի տարբեր ուղղություններով վերջին շրջանում նկատվում է կենդանի ուժի, զրահատեխնիկայի և հրետանային կայանքների կենտրոնացվածություն, Հայաստանի զինված ուժերի ինտենսիվ տեղաշարժ,- ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության՝ Ադրբեջանի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը հասել է բարձր մակարդակի, ավելացել է նման տեղեկատվության քանակը, ինչը ծառայում է տեղեկատվական տարածքում իրավիճակի սրմանը սադրանքի փորձերի նախապատրաստման համար։
«Մենք զգուշացնում ենք, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի Ադրբեջանի բանակի կողմից։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանը և նրա հովանավորները»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի կառավարությունը հերքում է Ադրբեջանի իշխանությունների մեղադրանքները։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ երեկ՝ մարտի 30-ին, մի քանի Telegram ալիքներով հրապարակվել են ուսումնական գործընթացի շրջանակներում վարորդական իրավունքի քննություն հանձնող զորակոչիկների լուսանկարները։ Նրանք փորձում են դա ներկայացնել որպես զորքեր տեղափոխելու սահմաններ, ինչը ճիշտ չէ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կայուն է գնահատում վերջին շրջանում հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը և սահմանի պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասված է հաղորդագրությունում։