Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է՝ երկրի ցամաքային սահմանները չեն բացվի մինչև 2024 թվականի հունվարի 2-ը
Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է՝ երկրի ցամաքային սահմանները չեն բացվի մինչև 2024 թվականի հունվարի 2-ը

Ադրբեջանում երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ստորագրել է երկրում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգելու որոշումը։

Ըստ որոշման՝ երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր բարդությունները կանխելու նպատակով կարանտինային հատուկ ռեժիմը երկարացվել է մինչև 2024 թվականի հունվարի 2-ի ժամը 06:00-ն։ Բաքուն հայտարարում է, որ կպահպանի կարանտինային ռեժիմը այնքան ժամանակ, քանի դեռ «անհրաժեշտ է»։

Հատուկ կարանտինային ռեժիմի ընթացքում երկիր հնարավոր է մուտք գործել միայն օդային ճանապարհով։

Օգոստոսին Վրաստանում բնակվող էթնիկ ադրբեջանցիները դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով բացել ցամաքային սահմանները։

Հատուկ կարանտինային ռեժիմը նախատեսված էր մինչև 2023 թվականի հոկտեմբերի 2-ը, սակայն Ադրբեջանը որոշեց երկարաձգել կարանտինային ռեժիմը։

Հիշեցնենք, որ երկրի ցամաքային սահմանը փակ է 2020 թվականի գարնանից։