Ադրբեջանում ասում են, որ Հայաստանին զինելու և տարածաշրջանում միլիտարիզմը թարմացնելու Ֆրանսիայի քայլերը չեն ծառայում խաղաղությանը
Ֆրանսիայի քայլերը, որը լայնածավալ զինում է Հայաստանին և վերականգնում է ռազմատենչությունը տարածաշրջանում, չեն ծառայում խաղաղությանը։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է Ադրբեջանից Ֆրանսիայի դեսպանին ետ կանչելու հարցը մեկնաբանելիս։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, չնայած նրան, որ Ֆրանսիան Ադրբեջանի համաձայնությամբ շուրջ 25 տարի հանդես է եկել որպես միջնորդ, 2020 թվականի պատերազմից հետո Ֆրանսիայի կողմից ձեռնարկված ակնհայտ հակաադրբեջանական քայլերը բոլորին են հայտնի։
Այխան Հաջիզադեի խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հրահրել է իրավիճակի սրումը։
«Ադրբեջանական կողմը բազմիցս ասել է Ֆրանսիային, որ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի տա և ևս մեկ անգամ հայտարարում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։