Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 904 նոր դեպք, ապաքինվել է 1 244 վարակակիր, մահացել` 13 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 490 130 դեպք, որտեղից ապաքինվել է 470 861 պացիենտ: