Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 844 նոր դեպք, ապաքինվել է 2 057 պացիենտ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 844 նոր դեպք, ապաքինվել է 2 057 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 844 նոր դեպք, ապաքինվել է 2 057 պացիենտ, մահացել է 18 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա:

Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում անցկացվել է կորոնավիրուսի 10 717 թեստ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 324 685 դեպք, որտեղից ապաքինվել է 301 006 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 635-ի:

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 19 004: