Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 840 նոր դեպք և վարակից մահացել է 9 մարդ: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության օպերատիվ շտաբը:
Այս պահի դրությամբ, երկրի մասշտաբով բուժում է ստանում 7 546 կորոնավարակակիր: Համավարակի տարածումից մինչ օրս, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 242 491 դեպք, մահացել է 3 307 մարդ: