Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 826 նոր դեպք, ապաքինվել է 1 597 վարակակիր, մահացել` 15 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 487 204 դեպք, որտեղից ապաքինվել է 467 043 պացիենտ, մահացել՝ 6 513 մարդ: