Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 722 նոր դեպք, ապաքինվել է 1 854 պացիենտ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 722 նոր դեպք, ապաքինվել է 1 854 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 722 նոր դեպք, ապաքինվել է 1 854 պացիենտ, մահացել է 15 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա:

Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում անցկացվել է կորոնավիրուսի 10 686 թեստ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 325 407 դեպք, որտեղից ապաքինվել է 302 860 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 650-ի:

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 17 897: