Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, մահացել՝ 2 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, ապաքինվել է 148 վարակակիր, մահացել` 2 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 335 399 դեպք, որտեղից ապաքինվել է 329 339 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 961-ի:
Բացի այդ, հունիսի 18-ի տվյալներով, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 1 099: