Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 514 նոր դեպք, մահացել է 15 մարդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 514 նոր դեպք, մահացել է 15 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 514 նոր դեպք, մահացել է 15 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա:

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 14 571:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 327 601 դեպք, զոհվածների թիվը հասել է 4 713-ի: