Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, ապաքինվել է 76 վարակակիր, մահացել` 2 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 335 676 դեպք, որտեղից ապաքինվել է 329 870 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 965-ի:
Բացի այդ, հունիսի 24-ի տվյալներով, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 841: