Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 437 նոր դեպք, ապաքինվել է 893 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 437 նոր դեպք, ապաքինվել է 893 պացիենտ, մահացել է 14 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 331 477 դեպք, որտեղից ապաքինվել է 318 502 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 828-ի: Մայիսի 20-ի տվյալներով, Ադրբեջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 8 147:
Բացի այդ, վերջին մեկ օրում Ադրբեջանում արվել է 28 411 պատվաստում:
Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրի մասշտաբով պատվաստվել է 1 891 703 քաղաքացի: