Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, մահացել` 11 մարդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, մահացել` 11 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, ապաքինվել է 769 պացիենտ, մահացել` 11 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Մայիսի 21-ի տվյալներով, Ադրբեջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 7 773:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 331 833 դեպք, որտեղից ապաքինվել է 319 271 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 839-ի:

Բացի այդ, վերջին մեկ օրում Ադրբեջանում արվել է 28 411 պատվաստում:

Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրի մասշտաբով պատվաստվել է 1 924 805 քաղաքացի: