Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 268 նոր դեպք, մահացել է 43 պացիենտ: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:
Երկրի մասշտաբով, վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 4 085 մարդ:
Համավարակի տարածումից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշված 171 423 մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 107 423 պացիենտ, մահացել՝ 1 883-ը:
Ադրբեջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 61 905: