Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք, մահացել՝ 12 մարդ: Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Մայիսի 22-ի տվյալներով, Ադրբեջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 7 393: Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 319 991 դեպք, իսկ զոհվածների թիվը հասել է 4 851-ի: