Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 762 նոր դեպք, մահացել` 38 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 762 նոր դեպք, ապաքինվել է 3 812 վարակակիր, մահացել` 38 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 436 257 դեպք, որտեղից ապաքինվել է 377 287 պացիենտ, մահացել՝ 5 760-ը: