Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 714 նոր դեպք, մահացել` 31 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 714 նոր դեպք, ապաքինվել է 2 470 վարակակիր, մահացել` 31 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 405 542 դեպք, որտեղից ապաքինվել է 353 140 պացիենտ: