Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 583 նոր դեպք, մահացել է 30 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 583 նոր դեպք, ապաքինվել է 1 644 վարակակիր, մահացել` 30 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 398 034 դեպք, որտեղից ապաքինվել է 348 454 պացիենտ: