Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 508 նոր դեպք, ապաքինվել է 610 վարակակիր, մահացել` 13 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 365 009 դեպք, որտեղից ապաքինվել է 338 279 պացիենտ: