Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 107 նոր դեպք, մահացել` 39 մարդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 107 նոր դեպք, մահացել` 39 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 107 նոր դեպք, ապաքինվել է 1 770 վարակակիր, մահացել` 39 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 421 103 դեպք, որտեղից ապաքինվել է 362 898 պացիենտ: