Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2735 նոր դեպք: Տեղեկատվությունը տարածում է Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Երկրում վերջին մեկ օրում 28 մարդ է մահացել:
Համաճարակի սկզբից ի վեր Ադրբեջանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 89 898 դեպք: Ապաքինվել է 62 243 հիվանդ, մահացել է 1 107-ը:
Ներկայումս 26 548 հիվանդ շարունակում է մնալ հիվանդանոցում:
Այսօր Ադրբեջանի կառավարությունը որոշեց, որ հաշվի առնելով երկրում համաճարակաբանական իրավիճակը, խստացվելու է շնչադիմակ կրելու ն և կարանտինի ռեժիմի պահպանման վերահսկողությունը: