Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 242 նոր դեպք, ապաքինվել է 392 վարակակիր
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 242 նոր դեպք, ապաքինվել է 392 վարակակիր, մահացել` 6 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Բացի այդ, վերջին 24 ժամում անցկացվել է 10 254 թեստ:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 333 559 դեպք, որտեղից ապաքինվել է 323 198 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 896-ի: