Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, մահացել` 6 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, մահացել` 6 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 331 883 դեպք, որտեղից ապաքինվել է 321 132 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 839-ի: