Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 993 նոր դեպք, ապաքինվել է 646 վարակակիր, մահացել` 15 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 993 նոր դեպք, ապաքինվել է 646 վարակակիր, մահացել` 15 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 368 002 դեպք, որտեղից ապաքինվել է 338 925 պացիենտ: