Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 508 նոր դեպք, մահացել` 37 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 508 նոր դեպք, ապաքինվել է 4 076 վարակակիր, մահացել` 37 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 455 044 դեպք, որտեղից ապաքինվել է 401 300 պացիենտ: