Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 500 նոր դեպք, ապաքինվել է 2 243 վարակակիր, մահացել` 33 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 544 650 դեպք, որտեղից ապաքինվել է 505 767 պացիենտ: