Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 447 նոր դեպք, մահացել` 41 մարդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 447 նոր դեպք, մահացել` 41 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 447 նոր դեպք, ապաքինվել է 3 428 վարակակիր, մահացել` 41 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 447 725 դեպք, որտեղից ապաքինվել է 389 977 պացիենտ: