Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 372 նոր դեպք, մահացել` 34 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 372 նոր դեպք, ապաքինվել է 4 211 վարակակիր, մահացել` 34 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 457 416 դեպք, որտեղից ապաքինվել է 405 511 պացիենտ: