Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 124 նոր դեպք, ապաքինվել է 2 669 վարակակիր, մահացել` 27 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 568 089 դեպք, որտեղից ապաքինվել է 530 774 պացիենտ: